Տավուշում շատ արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում նիկոլի հրամանով:
Հասկանալի է, չէ՞, որ էդ խրամատները չեն փորում, որ Տավուշը ավելի լավ պաշտպանեն: Առավոտից իրիկուն նիկոլները խոսում են թուրքի հետ խաղաղության մասին ու որ ընդհանրապես սահմանին պետք է զինվոր չլինի:Փորում են խրամատները երրորդ գիծ, որ նիկոլները հող նվիրեն իրենց թուրք տերերին, Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ՝ բոլոր կողմերից շրջափակված թուրքերի կողմից:
Տավուշցիներին հազար անգամ զգուշացրել ենք. նրանք չեն կարող ասել, որ չեն իմացել, նամանավանդ, որ Տավուշի դեպուտատ / մարզպետ, նիկոլի սանիկ-քավորներ Ղալումյան դավաճան մսագնդերը բացահայտ ասել են. «Բա ի՞նչ պետք է անենք, թուրքերին հողեր պետք է տանք»:
Մի հատ թուրք դեպուտատ տեսե՞լ եք, որ ասի՝ հայերին հող պետք է տանք: Էդ ասելուց հետո, տավուշցիները գնացել են դրան ընտրել են:
Տավուշցիները ընտրել են երբևիցե բանակում չծառայած նիկոլներին, ովքեր առանց որևիցե պատճառի ծառայությունից ազատել են Տավուշը հերոսաբար պաշտպանող հրամանատարներին՝ որպես հատուկ նվեր իրենց թուրք տերերի համար: Ոնց որ մի մարդ, որ ինքն իրեն ծակում է թմրանյութ, որ շուտ կործանվի, էդպես էլ տավուշցիները, ընտրել են նիկոլներին, որ իրենց Հայրենիքի մի մասը հանձնի թուրքերին:
Տրամաբանությունից դուրս է, բայց ոնց որ զոհն ընտրի իր դահիճին:
Կարող ես հազար անգամ զգուշացնել, բայց վերջում ընտրությունը մարդն է կատարում ….
Իսկապես, երբ մարդը խելքը կորցնում է, սկսում է ինքն իրեն վնասել, խորտակել այն նավը, որում նա գտնվում է:
Ափսոս: Հուսանք, որ չեն կարող ու չեն հասցնի իրականացնել այդ կործանարար պլանը ….
Թերեզա Մխիթարյան
«Germolio» բարեգործական ասոցիացիայի նախագահ