|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն սկսել է ապաշխարել։ Պատճառն իր «հոգեզավակն» է՝ Նիկոլ Փաշինյանը, ում նա ամեն կերպ աջակցում էր 2018-ից հետո, իսկ վերջերս սկսել է քննադատել՝ համոզվելով, որ վերջինս «երկիրը տանում է կործանման»։ Երեկ Տեր-Պետրոսյանը հերթական ռեպլիկն էր հրապարակել, այս անգամ՝ Փաշինյանի «Սյունյաց արշավանքների» մասին, որը վերնագրել է այսպես․ «Սադիզմի լպիրշագույն դրսևորում»։
Առաջին նախագահը, սակայն, սադիզմ է համարում ոչ թե շուռնուխցի Աշխարհապետին 39 աստիճան տաքության մեջ քարշ տալով բերման ենթարկելը կամ Մեղրիի փոխքաղաքապետին ոտքերով հարվածներ հասցնելը, այլ կեսգիշերին մոտ Փաշինյանի ներխուժելը շուռնուխցի բնակչի տուն, որն անվանել է ճորտատիրոջ պահվածք՝ ճորտի հանդեպ։ Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը զղջում է և իր ափսոսանքն է հայտնում այս «պատուհասին» աճեցնելու և կյանքի ուղեգիր տալու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։