|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն հրապարակեց, որ «ոմն քաղաքացի մեքենայով մտել է փողոց փակողների երթի մեջ ու միացրել «Դուխով» երգը»։ Նախ այն, որ այս ամենն իրենից սադրանք է ենթադրում, ու ցուցարարների ներկայությամբ նման դրսևորումները կարող են ավարտվել ընդհուպ այրունահեղությամբ, դրա մասին սույն լրատվականն ու նրա տերերը, իհարկե, չեն մտածում։ Նրանց համար մեկ է՝ մահացողը սադրիչ է, ցուցարար, թե՝ հղի կին, որն ընդամենը ուզում էր անցնել փողոցը։
Alternativ.am-ի տեղեկություններով՝ այսպես կոչված,«քաղաքացին» իրականում ոստիկան է, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, պարեկ Արտյոմ Չոբանյանն է, որը ծանոթների շրջապատում հայտնի է «միլիցա ծյոմիկ» անունով։ «Միլիցա ծյոմիկը» Սոսե փողոցի բնակիչ է։
Հորդորում ենք ԱԱԾ-ին՝ միջոցներ ձեռնարկել հետագայում պետական հովանավորչությամբ սադրիչ դեպքերը կանխելու պահանջով։