|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Սողոմոնյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է:
Նա, պատասխանելով 2rd.am կայքի հարցին, թե մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին, ինչո՞վ է պայմանավորված նրա այդ նախաձեռնությունը, մասնավորապես ասել է. «Անկեղծ ասած` Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ նրա «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու, նստած ԱԺ նախագահի աթոռին, վարում էր նիստը»: