կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 18:45
Մշակույթ

Միգուցե Հրանուշ Հակոբյանն ինքը սկսի 1000 դոլար տալ, որ մենք էլ տանք. Արտյոմ Մանուկյան

Միգուցե Հրանուշ Հակոբյանն ինքը սկսի 1000 դոլար տալ, որ մենք էլ տանք. Արտյոմ Մանուկյան

Միգուցե Հրանուշ Հակոբյանը սկսի 1000 դոլար տալ, որ մենք էլ տանք. այսօր «Լոֆթ»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց թավջութակահար Արտյոմ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչին, որ սփյուռքահայերը 1000-ական դոլար ներդնեն հայկական բանկերում:

Երաժիշտը նշեց, որ նախարարի կոչի մասին իմացել է «Ֆեյսբուք»-ից, և դա եղել է «Ֆեյսբուք»-ում իրեն երբևէ պատահած ամենավատ նորությունը` չնայած այն հանգամանքին, որ ինքն այնտեղ կարդացել է բազմաթիվ սարսափելի գրառումներ:

«Միգուցե նախարարը կատակո՞վ է նման բան ասել: Կուզեի ասել, որ ես, առհասարակ, էդ նախարարության գոյության իմաստն էլ չեմ հասկանում` ի՞նչ են իրենք անում, այսքան ժամանակ դրսում ապրող որևէ ստեղծագործողի համար ի՞նչ են արել»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ եթե ինքն իմանա, որ Հայաստանի վիճակը կլավանա այն բանից հետո, երբ ինքն ամեն ամիս 1000 դոլար նվիրի Հայաստանին, կանի դա: