Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կանայք երթ են նախաձեռնել,որին մասնկացում են նաև 44–օրյա պատրեազմի զոհերի հարազատները։ Երթի մասնակիցները եղան նաև Կառավարական առանձնատան դիմաց, որտեղ որդեկորույս մայրերից մեկը ցանկացավ իր խոսքն ուղղել Նիկոլ Փաշինյանին։
«Մենք՝ մայրերս, այստեղ ենք հավաքվել, որ ձեզ դուրս կանչենք, Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան։ Մեր որդիներին դու զոհասեղանին ես դրել։ Դուրս արի ու մեզ պատասխան տուր, մեր աչքերի մեջ նայելով՝ ասա, թե ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց։ Ինչո՞ւ զրկեցիր այդ կանանց, այդ մայրերին, քույրերին իրենց թիկունքներից։ Եթե դու վախկոտ չես, եթե «դուխով» ես, դուրս արի։ Չէ՞ որ դու «դուխով» ես եկել։ Քո ճակատին գրած «դուխով» ես եկել դու։ Եթե իրոք «դուխով» ես, դուրս արի, մեզ պատասխանի։ Իսկ դու, Աննա, դու մայր ես։ Դե դուրս արի, իմ ցավը կիսիր։ Դուրս արի, ասա՝ ո՞նց ես չսգամ, որ դու ասում ես՝ մի՛ սգացեք, ապրեք»,–ասաց զոհված զինծառայողի մայրը։
Նա նշեց, որ պետք է դուրս գա Նիկոլ Փաշինյանը և պատասխան տա՝ եթե դու մեր երեխաներին տարել ես, ապա հողս ինչո՞ւ ես նվիրել․«Ինչո՞ւ ես տվել թուրքին այն հողը, որի ամեն միլիմետրում մեր երեխաների արյունն է։ Եթե հողը նվիրելու էիր, ապա մեր երեխաներին ինչո՞ւ ես տարել։ Բոլոր մայրերն էլ նույն բանն են ուզում քեզանից իմանալ»։
Նա ասաց, որ Փաշինյանին միշտ հայրենիքի դավաճան է համարելու։