Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլը սրանից հետո ժողովրդին միշտ ա՛յ սենց՝ ճաղերի հետևից, փշալարի հետևից է նայելու, ու այս մարդկանց հետևից թաքնված՝ մինչև նորից մտցենք բունկերը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ազգային ժողովի դիմաց հավաքված բազմահազար ժողովրդին։
«Հը՛, արա, ասում էիր՝ ժողովուրդը չուզի՝ վարչապետ չեմ լինի, հլա տես ժողովրդին։ Դուխից ես խոսում՝ պախկվել ես էս մարդկանց թիկունքում։ Դու մի հատ վախկոտ, հերթական սրիկա ես, որ շուտով ճանապարհելու ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց՝ այ, սենց մեր առաջ որևէ փողոց, հրապարակ չի կարող փակ լինել՝ իշխանությունը այս պահին դուք եք՝ Նիկոլը իշխանություն չունի այս երկրում։
Ապա խորհրդարանի մոտից ժողովուրդը երթով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Մինչ այդ Խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրին Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը։
Մանրամասն՝ տեսանյութում․