Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ մի երաշխիք չկա, որ թշնամու զինուժը վաղը չի կրակի տնից դպրոց գնացող էրեխու վրա․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Սյունիքի Սրաշեն գյուղի բնակիչ, ազատամարտիկ Ռուբիկ Գալստյանը՝ շեշտելով․ «Հայաստանում թուրքի իշխանություն է, այլապես սենց չէր լինի»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր այսօր հայտնել, որ երեկ գիշեր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի եւ Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ: Գալստյանն ասում է՝ գնդացրով ու ավտոմատով են կրակել գյուղի միջդիրքային հատվածում։
Սրաշենից ադրբեջանական դիրքերը ուղիղ գծով տեղ-տեղ 200-300 մետրի վրա են։ Կապանի ու նրա 18 գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգության խնդիր առաջացավ 2020թ․-ի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը բանավոր հրաման իջեցրեց՝ հայկական զորքին հետ քաշել Սյունիքի դիրքերից։
Այդ օրը ժամը 17։00-ին հայկական զորքերը ստիպված էին թողնել Կապանի ու հարակից 18 գյուղերի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ներքին Հանդի, Ծավի, Դավիթ Բեկի, Կաղնուտի, Ուժանիսի, Եղվարդի, Խդրանցի, Ագարակի, Վարդավանքի, Բարգուշատի, Սյունիքի, Սզնակի, Դիցմայրիի, Գոմարանի, Գեղանուշի կենսական անվտանգությունն ապահովող բարձունքները։
Ազատամարտիկը այսօրվա պես հիշում է՝ ջոկատով դիրքերում էին, երբ հետ քաշվելու գույժը ստացան։ «Դիրքերում էինք, երբ առանց մեկ կրակոցի զորքը իջեցրին, թուրքին հանձնեցին ստրատեգիական նշանակության բարձունքները։ Իրա թուրք ազգի համար արեց Նիկոլը, ու՞մ համար արեց։ Այսօր բոլոր ստրատեգիական բարձունքները թուրքերի ձեռքին են։ Հիմա թուրքի ուղիղ նշանառության տակ ենք, ոչ մի խնդիր չունեն, երբ ուզեն կխփեն»,-նշեց նա։
Ադրբեջանական զինյալները սրաշենցիների կյանքը իսկական աղետ դարձրին մեկ էլ այս տարվա սեպտեմբերյան մարտերին։ Այդ օրերին գյուղից տարհանվում էին կանայք եւ երեխաները, տղամարդիկ պահում էին սահմանները։ Հիմա էլ է վտանգը օդում կախված, ընդգծում է ազատամարտիկը։
«Սրաշենը նշանառության տակ հայտնվեց նաեւ այս տարվա սեպտեմբերյան մարտերի ժամանակ։ Կանանց ու երեխաներին տարհանցինք գյուղից։ Տղամարդիկ հերթապահություն էին անում։ Երբ մի քիչ հանդարտվեց՝ առանց որեւէ երաշխիքի ժողովուրդը հետ եկաՎ։ Հիմա արդեն Երեխաները դպրոց են գնում։ Բայց, ո՞վ է երաշխավորում, որ վաղը չեն կրակի»,-նշեց սրաշենցին։
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը անհանգստացնում է սյունեցուն։ Ասում է՝ թուրքից հեռու չի, ինտենսիվ գործողություններ կսկսի նաեւ Սյունիքում։ «Ո՞վ կարող է գարանտիա տալ։ Էդ հարցերը պիտի տանք Հայաստանի ղեկավարներ կոչեցյալներին»։
Զարյացավ՝ իշխանություններից ի՞նչ ակնկալիք ունեք հարցից, Նիկոլ Փաշինյանի անունը լսել չեն ուզում․ «Ոչ մի ակնկալիք, թուրքից ի՞նչ ակնկալիք պիտի ունենանք։ Հայաստանում թուրքի իշխանություն է, այլապես սենց չէր լինի։ Նիկոլ Փաշինյանի անունը մի՛ տվեք, դրա անունը մի տվեք»։
Դիտարկմանը, թե իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չեն վիրավորվում, երբ իրենց թուրք են անվանում, արձագանքում է․ «Թուրքին ասում են՝ թուրք, ինչի՞ պիտի վատ զգա իրեն, չեմ հասկանում։ Ամերիկացի գրող Հեմինգուեյն ասել է․ «Եթե ուզում եք ինձ սպանեք, ասեք՝ թուրք»,-նշեց նա։
Լիա Սարգսյան
Աղբյուրը՝ MediaHub: