|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ը կարող է դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային, եթե Սենատը չընդունի Կիևին նոր օգնություն տրամադրելու մասին օրինագիծը. հայտարարել է Պենտագոնը։
«Եթե շուտով լիազորություններ չստանանք, հնարավոր է, որ պղպջակ լինի` ժամանակաշրջան, որի ընթացքում ոչինչ չի փոխանցվի։ Եվ մենք կցանկանայինք վստահ լինել, որ դրանից հնարավոր կլինի խուսափել»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինային օգնության համար տրամադրվող ներկայիս միջոցները կբավականացնեն մինչեւ մայիսի 19-ը։
Ներկայացուցիչների պալատն ավելի վաղ հաստատել էր Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը խնդրել էր նախագահ Ջո Բայդենը: Սակայն հինգշաբթի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը արգելափակեց օրինագիծը՝ պահանջելով, որ փաստաթղթում փոփոխություններ մտցվեն՝ այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար: