|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է զինված խմբերի գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, նաև զսպվածության կոչ արել ուկրաինական բանակին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի մամուլի ծառայության տեղեկությունները:
Բան Կի Մունը աշխարհազորայինների գործողություններն անվանել է ապօրինի: Ինչ վերաբերում է Ուկրաինայի իշխանություններին, ապա նրանց գլխավոր քարտուղարը կոչ է արել անել ամեն հնարավորը, որպեսզի երաշխավորվի այդ շրջաններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:
«Հիմնարար կարևորություն ունի հրադադարի ռեժիմի վերականգնումը, որը պետք է պահպանի համակարտության երկու կողմն էլ: Անհրաժեշտ է շարունակել քաղաքական և դիվանագիտական գործընթացը` բռնության վերջնական դադարեցման և ճգնաժամի խաղաղ կարգավորման համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: