կարևոր
646 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-12 16:32
Հասարակություն

Աբխազիայի հայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ բնակչության պաշտպանությունն ապահովելու պահանջով

Աբխազիայի հայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ բնակչության պաշտպանությունն ապահովելու պահանջով

Աբխազիայի հայ համայնքը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով դիմել է Հայաստանի կառավարությանը՝ հայ բնակչության պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Այս տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցի հայկական տիրույթում և դեռ հաստատված չէ, գրում է «Arminfo»-ն։

«Այնուամենայնիվ, աբխազահայերը կարծում են, որ տեղի քաղաքական ընդդիմությունը սերտ կապեր ունի թուրք ազգայնականների և թուրքական գաղտնի ծառայությունների հետ։ Արդյունքում, աճող ճնշումների ներքո ընդդիմությունը տեղի հայերին դիտարկում է որպես Թուրքիայի աջակցությամբ իշխանությունը զավթելու խոչընդոտ և կազմում է «սև ցուցակներ»՝ նրանց դեմ սադրանքներ նախապատրաստելու համար։

Դիմումի հեղինակները մտահոգություն են հայտնում նաև հայ համայնքի դեմ հնարավոր ջարդերի և բռնությունների վերաբերյալ։

Ըստ լրատվամիջոցների՝ հայերի հետապնդման հիմնական նախաձեռնողներն են Աբխազիայի ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկաան և Աբխազիայի ժողովրդական շարժման նախագահ, հանրապետության նախագահի թեկնածու Ադգուր Արձինբան»,- գրում է լրատվամիջոցը։