Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Դիմադրություն» շարժման այսօրվա ակցիաների ժամանակ 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 244 անձ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Բերման ենթարկվածների թվում են եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակության պատգամավորներ:
«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով եւ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան ազատությունից զրկելու համար: Պատճառը, սակայն, ոչ թե անհնազանդության ակցիաներին մասնակցելն է, այլ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները: Ոստիկանությունից Yerkir.am-ին ասացին, որ այս առնչությամբ տեղեկություններ կհաղորդեն ավելի ուշ:
Նշենք, որ Ոստիկանության բաժնում պատգամավոր Աննա Գրիգորյանի հորդորից հետո Գերասիմ Վարդանյանի ձեռնաշղթաները հանել են, իսկ մինչ այդ նա բաժնում եղել է ձեռնաշղթաներով, ինչը հաղորդում է հանցագործության մասին։
Հ.Գ.
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է։
Տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել։
Լիանա Սարգսյան