Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում սեպտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 244 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47154 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 259664, վերջին մեկ օրում`3737 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3390 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 60-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 42551 անձ, վերջին մեկ օրում՝ 182 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, մահացածների թիվը՝ 928 է:
Մեկ օրում գրանցել է կորոնավիրուսով վարակված պացիենտների 2 մահվան դեպք, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:
Ընդհանուր առմամբ մահացել է 1213 մարդ: