|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ այս տարվա հունվար ամսին Եվրոպա մեկնելու ճանապարհին ծովում խեղդվել է 244 փախստական:
Ըստ «Ակօս»-ի՝ հունվարին գրանցվել են ամենաշատ մահացության դեպքերը:
Զեկույցի համաձայն՝ մինչ օրս 55 528 փախստականի հաջողվել է հասնել Եվրոպա:
Ինչ վերաբերում է նախորդ տարուն՝ Սև ծովում մահացել է 3771, իսկ 2014-ին՝ 3279 փախստական: Կազմակերպության՝ նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ աշխարհում մահացել է 5350 փախստական: