|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, հունվարի 6-ին Երեւանում կրակոցներ են հնչել: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի 38-ամյա բնակիչ Խաչիկ Խաչատրյանին, Ավշարի բնակիչներ, 42-ամյա Ազատ Դավթյանին եւ 38-ամյա Ռուդիկ Մարգարյանին:
Վերջիններին բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայի «Ռիցար» հյուրանոցային համալիրից: Պարզվել է, որ տղամարդիկ հյուրանոցի ավտոկայանատեղիում վիճաբանել են, այդ ընթացքում Ազատ Դավթյանն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաեւ ատրճանակը: