|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ,
2024 թվականի մայիսի 10-ին 19 տարեկան Արսեն Վարդանյանը, ինչպես այլ վայրերում, այդպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհին անհնազանդության ակցիա էր իրականացրել: Ակցիան առանց պատշաճ օրինական պահանջ ներկայացնելու ոստիկանները որոշում են դադարեցնել (ինչպես շատ հաճախ ենք տեսնում): Արդյունքում Արսենին ձերբակալում են, մեղադրանք են առաջադրում՝ իբրև ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ: Արսենին կալանավորում են երկու ամսով: Արսենի նկատմամբ մեղադրանքը բացառապես կառուցված է լինում ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա, իսկ միակ տեսանյութը որն առկա էր՝ փաստացի հերքում էր որևէ բռնության հանգամանքը: Նման փաստական տվյալներով, բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրանքները վերջերս շատ տարածված են, հայտնի՝ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին է վերաբերում խոսքս:
Գործընկերների հետ ստանձնեցինք Արսենի պաշտպանությունը, 2024 թվականի հունիսի 26-ին կալանքը որպես խափանման միջոց վերացվեց և 2025 թվականի մարտի 12-ին իրապես պատվարժան, Դատավոր Բախշիյանի կողմից հրապարակվեց արդարացման վերդիկտ:
Հիշեցման կարգով, վերջին տարիներին ոստիկանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործերը, այդ թվում դատարան ուղարկված բազմաթիվ են, իսկ ոստիկանի կողմից բռնություն կիրառելու դեպք, որ ուղարկվի Դատարան՝ չեմ նկատել»: