Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կնետրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր կայացավ 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասերծված զինված խմբի գործով այս տարվա առաջին դատական նիստը: Դատական նիստը սկսվեց շուրջ մեկ ժամ ուշացումով:
Դատավոր Արմեն Բեկթայանը տեղեկացրեց, որ նախքան նիստի մեկնարկը վատացել է այս գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի առողջական վիճակը և նրա համար դատարանը շտապօգնության բրիգադ է հրավիրել:
Նշենք, որ խոսքը Զիպ մականունով հայտնի ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը շուրջ մեկ ամիս է գտնվում է հացադուլի մեջ: 2017թ-ի դեկտեմբերի 15-ին կայացած դատական նիստում նա հայտարարեց որ սկսում է անժամկետ հացադուլն ու ջրադուլը: Նշենք, որ Սարիբեկյանը հացադուլ է արել նաև 2016թ-ի հունվարին և 2017թ-ի հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ:
Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: