Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը։
«Մեր պատասխանը դրան նույնպես պետք է հստակ լինի։ Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք իր ագրեսիայի համար։ Մենք նաև պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան պրոակտիվ լինի և քայլեր ձեռնարկի այս շրջափակումը վերացնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է հովանավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի դեմ։ Այնքան ժամանակ, որքան շարունակվելու է ագրեսիան, Ադրբեջանը չպետք է ստանա որևէ ռազմական աջակցություն»,- նշել է Փորթերը։
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է մինչ օրս՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որ Ադրբեջանը պարտավոր է դադարեցնել միջանցքի արգելափակումը և ապահովել միջանցքով տրանսպորտային միջոցների և մարդկանց ազատ տեղաշարժը։