Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի գործընկերների մեծ մասն անցել է գազի դիմաց ռուբլով վճարելու միջոցին:
«Ռուսաստանի առանցքային գործընկերների մեծ մասը, որոնք գազ են գնում, արդեն անցել են վճարման այն մեթոդին, որի մասին ես պատմել եմ։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ չկա տարբերություն, թե ինչ արժույթով են վճարելու, բայց դա կլինի բանկ, այլ ոչ թե «Գազպրոմը»։ Քանի որ «Գազպրոմը» փաստացի թալանվել է», - նրա խոսքերը մեջբերվում են Ռուսաստանի ԱԳՆ կայքում։
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Հունգարիան համաձայնել է վճարել ռուսական գազի դիմաց ռուբլով, քանի որ էներգամատակարարումը երկրի համար ազգային անվտանգության հարց է: