|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում 350-400 միլիոն դոլար: Մեր ունեցած տեղեկություններով, այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ եւ ՌԴ վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդեւը առաջիկա հանդիպման ժամանակ (Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնելու այսօր):
Հույսերը, որ ռուսական կողմը կհամաձայնի գազի դիմաց վճարումները ամբողջությամբ ընդունել ռուբլով, չնչին են: Սակայն մեծ է հավանականությունը, որ գոնե կիսով չափ վճարումները կիրականացվեն ռուբլով: Խնդիրն այն է, որ իր հերթին Ռուսաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար է վճարում Հայաստանին 102-րդ ռազմաբազան մեր տարածքում տեղակայելու դիմաց: Ամենայն հավանականությամբ, կողմերը կհամաձայնեն, որպեսզի այդ 200 միլիոնը ՌԴ կառավարությունը հաշվանցի «Գազպրոմին», իսկ «Գազպրոմ Արմենիան» 102-րդ բազայի համար ուղարկվելիք 200 մլն դոլարը դրամով վճարի ՀՀ կառավարությանը: Այդպիսով, տարեկան Հայաստանը գազի դիմաց արտարժույթով կվճարի միայն 150-200 միլիոն դոլար, մնացածը ռուսական ռուբլով: Սա կարող է էապես նվազեցնել արտարժույթի շուկայում լարվածությունը, որը առաջանում է գազի դիմաց վճարումների պիկերի ժամանակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: