կարևոր
6031 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-16 16:39
Աշխարհ

Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն է. Լավրով

Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն է. Լավրով

Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մաս են, դրանց պատկանելության հարցն ընդմիշտ փակված է։ Այդ մասին «Ղրիմի գարնան» 10-րդ տարեդարձին նվիրված տեսաուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղրիմի և Սևաստոպոլի սեփականության հարցը փակված է, թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` Ղրիմը հետագա զարգացման հստակ հեռանկար ունի, Ռուսաստանը լուծել է Ուկրաինայից ժառանգած բազմաթիվ խնդիրներ։

«Վերջին տարիներին մեզ հաջողվել է հաղթահարել Ուկրաինայից ժառանգած մեծ թվով խնդիրներ: Հետագա զարգացման հստակ հեռանկարով՝ ղրիմցիները կարող են վստահորեն և լավատեսորեն նայել ապագային»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ «տասը տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի բնակիչները հանրաքվեով ինքնուրույն, գիտակցաբար որոշեցին իրենց ապագան՝ վերամիավորվելով Ռուսաստանի հետ»: