Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 17:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա՛, Արցախում լույս չկա, էդ դու որտեղի՞ց ես ինտերնետ մտել․ ցուցարար կինը՝ վարչապետի կնոջը

Ես եկել եմ ռմբակոծության և հրթիռակոծության տակից. ըստ Yerkir.am-ի՝ 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ հայտարարեց արցախցի մի կին, որը եկել էր պայքարելու ընդհանուր ճակատագրի համար։

«Ես մի աղջիկ եմ, որ մինչև վերջ կանգնել եմ իմ ընկերների կողքին, բա դո՞ւք ով եք։ Ես եղել եմ սահմանին և ծառայել եմ, իսկ դո՞ւք ով եք։ Աննա՛, խոսքս ուղղում եմ քեզ, այդ որտեղի՞ց քեզ ինտերնետ, ի՞նչ է՝ հատուկ սահմաննե՞ր կան, որտեղ կա ինտերնետ։ Արցախում լույս չկար, էդ դու որտեղի՞ց ես ինտերնետ մտել։ Մենք անգամ չէինք կարողանում մեկս մյուսի հետ ռացիայով կապվել»,- ասաց նա։

Արցախցի կինը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց դուրս գալ և իրականության աչքերին նայել։

«Դու մեզ թողել ես անտուն, անհայրենիք, անզավակ, անհայր, դու մեզ կոտրել ես»,- ասաց նա։

Արցախցի կինը վստահեցրեց, որ չի ճանաչում հանրահավաքի կազմակերպիչներից ոչ մեկին և եկել է որպես արցախցի մայր, քույր, որպես իրավաբան, որպես լրագրող և մյուսների հետ եկել է՝ պահանջելու մեր իրավունքները։

«Դու եկել ես մեզ վաճառելու, դու մեզ սպանեցիր մեր հայրենիքում, բայց հայրենիքը մեր մեջ չես սպանելու»,- ասաց նա։

Կինը հայտարարեց, որ պայքարելու են և բարձրացնելու են Արցախի կանանց ձայնը․ «Դու պետք է հեռանաս, թող ով կարողանում է, գա, և նա ղեկավարի»։

Կարդացեք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, թե՝ Երևանի քաղաքապետ «սուպերմամայի» գլխավորությա՞մբ պետք է այս ժողովուրդը կռվեր։

Մինչ այդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ Նիկո՛լ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քեզ համար։

Ավելի վաղ նշել էինք, որ Իշխան սաղաթելյանը ԱԱԾ-ին կոչ էր անում փնտրել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված։

Ավելի վաղ ներկայացրել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը, որում նշվում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի և Հայաստանի փրկության համար։

Գրել էինք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ Նիկոլը հենց այսօր պետք է հեռանա։

Իշխան Սաղաթելյանի մեկ այլ հայտարարություն՝ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։

Մանրամասն՝ տեսանյութում: