Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սարդարապատից դեպի Երևան եկող «Դիմադրություն» շարժման երթին ճանապարհին միանում են նոր քաղաքացիներ՝ հայտնում է Yerkir.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց՝ ինչպես են ամբողջ ճանապարհին բազմաթիվ մեր հայրենակիցներ ազդանշաններով ոգեշչում քայլերթի մասնակիցներին, ասում՝ ուրախ ենք ձեզ տեսնելու, միանում երթին։
Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ Արաքս գյուղն անցել են, այգիներն անցել են։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում․