03 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 423.85 |
GBP | ⚊ | 488.97 |
GEL | ⚊ | 150.15 |
RUB | ⚊ | 4.07 |
USD | ⚊ | 402.21 |
Լրատվամիջոցները հիշեցնում են 4 տարի առաջ քպ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին, ով այսքան ժամանակ գտնվելով կոմայի մեջ, այժմ ՝ կտրուկ վատանալով տեղափոխվել է հիվանդանոց։ Իմ համոզմամբ, այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն եղել է քպ-ական մարզպետը, որն այժմ ԱԺ-ում աշխատում է որպես՝ կոճակ-պատգամավոր։Բնականաբար նա ոչ մի պատասխանատվության չենթարկվեց։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Իշխանյանը:
«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԵՆՔ
Լրատվամիջոցները հիշեցնում են 4 տարի առաջ քպ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին, ով այսքան ժամանակ գտնվելով կոմայի մեջ, այժմ ՝ կտրուկ վատանալով տեղափոխվել է հիվանդանոց։ Իմ համոզմամբ, այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն եղել է քպ-ական մարզպետը, որն այժմ ԱԺ-ում աշխատում է որպես՝ կոճակ-պատգամավոր։
Բնականաբար նա ոչ մի պատասխանատվության չենթարկվեց։ Պատասխանատվության չենթարկվեցին նաև, քպ-ի կողմից հրահանգված Էդգար Ղազարյանին ծեծողները, լրագրողի վրա հարձակվող քպ-ականը, որն էլ ԱԺ փոխխոսնակ-կոճակ է աշխատում, քաղաքացու դեմքին թքողը, որն էլ ԱԺ խոսնակ-կոճակ է աշխատում,Արմեն Գրիգորյանին սպանող քննիչ-դատախազ-դատավորները, Ապարանի երեք երիտասարդներին սպանողները, որոնք էլ հաստատ ինչ-որ յուղոտ պաշտոններ են զբաղեցնում և վերջապես ՝ Սոնա Մնացականյանին սպանող դավաճան-վարչապետը։ Եվ ամենաողբերգականն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք և չենք ընդվզում»,- գրել է Իշխանյանը: