Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս Ոստիկանության հատուկ նշանակության խմբի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Բերման է ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակիցներ:
Ըստ նախնական տեղեկությունների` տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ:
Տղերքը ավելի պինդ են, քան առաջ:
Հետ քայլ չի՛ լինելու:
Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար