կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-17 11:42
Քաղաքական

Նիկոլին ծառայող ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ՀՅԴ երիտասարդներին, որոնք իրականացնում էին խաղաղ ակցիա

ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։

Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ երիտասարդների՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։

Այս պահին բերման են ենթարկված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների անդամներ Տարոն Ղազարյանը (ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի ատենապետ), Գարիկ Մինասյանը, Գառնիկ Մելքումյանը, Ժոր Ավդալյանը, Նարեկ Վանյանը, Վարդան Գալստյանը, Արամե Բաբայանը և Հովհաննես Ստեփանյանը։ Վերոհիշյալ երիտասարդների ծանրակշիռ մասը Արցախյան 44֊օրյա պատերազմի մասնակից է։

Հիշեցնենք, որ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդները հուլիսի 16-ին ևս բողոքի ակցիա են իրականացրել։

Երիտասարդների ձեռքին եղել նաեւ պաստառներ՝ «shame on you» գրությամբ։

ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողներին ասել էր՝ իրենք այստեղ են, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն ԵՄ ներկայացուցչին։

«Մենք հարց ենք ուղղում՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում, որտե՞ղ էին, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում էր ֆոսֆորային զենք, որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր Արցախում քաղաքացիական անձանց, ինչո՞ւ են հիմա նրանք եկել, արդյոք փորձում են գնե՞լ Հայաստանը։ Մենք ասում ենք՝ Հայաստանը վաճառքի համար չէ։ Մենք ասում ենք՝ այն օրակարգը, որով նրանք այստեղ են, չեն կարողանալու անցկացնել։ Մենք պարզապես ուզում ենք հարցնել՝ արդյո՞ք չագուչը ժողովրդավարության նոր զենքերից է, իրենք արդյոք հանդիպե՞լ են քաղբանտարկյալների հետ, Հայաստանն ամեն օր ունենում է նոր քաղբանտարկյալ»,- նշել էր Քրիստինե Վարդանյանը։

Հայրենավաճառ Նիկոլի քմահաճույքով գործող ոստիկանության այսօրվա գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին՝ ՀՀ-ում հաստատվում է մեկ դավաճանի դիկտատուրա։