կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 20:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պայքարն անկասելի է՝ թուրքը չի մտնելու Հայաստան․ Տարոն Տոնոյան

Մեր պայքարը Նիկոլի դեմ չէ, Նիկոլն անցողիկ է, չկա այլևս, մեր պայքարը հայրենիքի համար է, մեր պայքարն Արցախի համար է, մեր պայքարը մեր երեխաների, մեր փառահեղ նահատակ տղաների գործը շարունակելու համար է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած «Դիմադրության» շարժման իրազեկման երթի ժամանակ։

«Մեր պայքարն անկասելի է՝ թուրքը չի մտնելու Հայաստան։ Մենք հաղթելու ենք ներքին, այնուհետև արտաքին թշնամուն, ամեն ինչ մեր ձեռքերում է։ Փա՛ռք մեր նահատակ տղաներին, հավերժ փառք»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նշենք, որ այսօր բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։ Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթներ են շարժվելու Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով մերժեն գործող  իշխանությունների ապազգային քաղաքականությանը։

Մանրամասն՝ տեսանյութում․