|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Մեր Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ մի մեծ դաս տվեցին, որ ցեղասպանված, սովի, համաճարակի պայմաններում կարելի է կռիվ տալ ու ունենալ հաղթանակ, արդյունքում էլ՝ հանրապետություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը։
«Պետք է մեր ուժերը հավաքենք, ազատվենք ներքին թշնամուց, ունենանք ներքին համաձայնություն և համերաշխություն, որպեսզի ունենանք այն Հայաստանը, որն ունենք մեր սրտում՝ ազգային, մեր նկարագրին հարիր Հայաստան: Ամեն ինչ պետք է արվի դրա համար: Պետք է կարողանանք արժանի լինել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար»,-նշեց Տարոն Տոնոյանը: