Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության կառավարության պատմական դահլիճում տեղի է ունեցել Արցախի վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին հրավիրված էին Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական շրջանակների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր: Իր ողջույնի խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ սերունդները միշտ հպարտանալու են 1988-ին հրապարակ ելած մեր ժողովրդի քաջությամբ ու սխրանքով, ընդգծելով, որ այդ տոնը հանդիսանում է հայրենասիրության, անձնվիրության, միասնականության, սեփական ուժերին ապավինելու, անսասան կամքի եւ հավատքի խորհրդանիշ:
«Մայր Հայաստանի եւ համայն հայության հետ միասին մենք արդեն 30 տարի է ընթանում ենք այս ճանապարհով եւ կշարունակենք մեր անկասելի ուղին՝ ամուր պահելով մեր ժողովրդի հաղթական ոգին, կամքն ու միասնականությունը»,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ: