Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Օրեր անց, հունիսի 22-ին՝ ժամը 01:55-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ահազանգել է ստացվել այն մասին, որ ամուսինը՝ ծնված 1967թ., ով հանդիսանում է մահացած կնոջ որդին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի իրենց բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Նախապատրաստվող նյութերով անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքնում վերցվել են իրեր և առարկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: