կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 16:52
Իրավական

Սպանություն Տավուշում, 28-ամյա տղամարդը մահացել է

Սպանություն Տավուշում, 28-ամյա տղամարդը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ: Մարտի 18-ին՝ ժամը 23.45-ին, «Բերդ» Բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա Վրեժ Մաթեւոսյանը եւ «կլինիկական մահ» ախտորոշմամբ՝  28-ամյա Գագիկ Ճաղարյանը:

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը՝ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ։

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ կատարվել է զննություն, հայտնաբերվել արնանման հետքեր։

Նախնական տվյալներով՝ ծակող-կտրող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել Գ.Ճաղարյանի սրտի շրջանում, ինչի հետեւանքով վերջինս մահացել է, եւ Վ.Մաթեւոսյանին՝ հետույքի շրջանում՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։

Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Մարտի 18-ին Տավուշի  մարզի Բերդ քաղաքի հիվանադնոց են տեղափոխվել երկու տղամարդ՝  կտրած ծակած վնասվածքներով:  Նրանցից մեկը՝ Գագիկ Ճ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ, որը մահացել է: Նա  կտրող ծակող վնասվածք է ստացել սրտի շրջանում: Իսկ  Վրեժ Մ.-ն` ազդրի: Վերջինս, բարեբախտաբար ողջ է մնացել:

Նրանք ընկերներ են, ենթադրվում է, որ վիճաբանության ընթացքում են այդ վնասվածքները ստացել: