Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արգենտինացի նշանավոր երգիչ և կինոդերասան Կարլոս Գարդելի՝ «Տանգոյի արքա»-ի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է որպես Տանգոյի միջազգային օրը: : Տանգոն «ծնվել է» Բուենոս Այրեսում, երբ 19-20-րդ դդ. Արգենտինայում միախառնվեցին տարբեր ազգերի` Աֆրիկայի, Արգենտինայի, Կուբայի, Իսպանիայի մշակույթներն ու ավանդույթները:
Տանգոն իմպրովիզացիոն պար է, որի կատարման տեսանկյունից շատ կարևոր է զուգընկերոջ պարային գաղտնիքներին տիրապետելը։ Այս պարի ժամանակ ընդունված չէ խոսել կամ ժպտալ: Պար, որի կենտրոնում կինն ու տղամարդն են եւ երրորդն ավելորդ է։
Արգենտինայում ի սկզբանե տանգոն համարվել է աղքատ թաղամասի բնակիչների պար: Այդպիսի մի թաղամասի բնակիչ է եղել նաև Կարլոս Գարդելը, որն Արգենտինա էր գաղթել Փարիզից: Կարճ ժամանակում նա հայտնի է դարձել ամբողջ Արգենտինայում որպես «Տանգոյի արքա»:
Ներկայումս տանգոյի մի քանի տեսակ կա` «միլանգերո», «սալանո», «լիսո», «ֆանտազիա» և այլն: Տանգոյի այս բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն` դրանք բոլորն էլ լի են զգացմունքայնությամբ և հուզականությամբ: