կարևոր
4660 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-25 12:24
Հասարակություն

Թշնամուն զիջելու հող չունենք, պայքարն ավելի ենք թեժացնելու․ փակ է Երևան-Բավրա միջպետական ճանապարհը

Քաղաքացիները փակել են Երևան-Բավրա միջպետական ճանապարհահատվածի Հոռոմի խաչմերուկը՝ հաջակցություն Տավուշում պայքարող հայրենատեր քաղաքացիների։
 Այսպիսով՝ փակ է նաև Վրաստան տանող այլընտրանքային ճանապարհը։ Նշենք, որ այնտեղ է նաև ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Անհնազանդության գործողություն ենք իրականացնում Շիրակի մարզում, փակել ենք Երևան- Գյումրի միջպետական ճանապարհը։ Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում երկրում տիրող վիճակի, իշխանության դավաճանական քաղաքականության արդյունքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ  և, առաջին հերթին, մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում  Տավուշի մեր քույրերին ու եղբայրներին։ Պայքարը շարունակելու ենք, պայքարն ավելի ենք  թեժացնելու մինչև  չհասնենք մեր վերջանական նպատակին՝ հեռացնենք այս իշխանություններին և կանխենք նրանց ազգակործան գործողությունները։ ՀՀ-ում ոչ մի սանտիմետր հող չունենք զիջելու թշնամուն»,-իր տեսաուղերձում ասաց Մհեր Մելքոնյանը։