կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-23 15:22
Քաղաքական

Եթե չհեռացնեք բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով. «Հայրենիք» կուսակցության խոսնակ

Եթե չհեռացնեք բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով. «Հայրենիք» կուսակցության խոսնակ

«Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով համացանցում տարածված տեսանյութին:

«Արամ Գրիգորյանի մասով տարածվող տեսանյութը հին է և Ազատության հրապարակում չի արված (Դեմիրճյան փողոց, Սիրահարների այգի):
 
Դա էլ մի կողմ. Արամին սովորության համաձայն մոտենում են մուրացկանները օգնություն խնդրելու (երևանաբնակները այդ մարդկանց դեմքով ճանաչուն են):
 
Այս «կարևոր» հարցով մեկնաբանություն այլևս չեմ տալու, իսկ նիկոլական ԶԼՄ-ներին հստակ զգուշացնում եմ՝ այս գրառումից հետո, եթե չհեռացնեք ձեր բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով»:
 
 Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ