կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 22:59
Տնտեսական

Եվրոպայում գազի գներն աճել են 5,5 տոկոսով․ ICE

Եվրոպայում գազի գներն աճել են 5,5 տոկոսով․ ICE

Եվրոպայում գազի ֆյուչերսների արժեքն աճել է 5,45 տոկոսով՝ մինչեւ 1110 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հետեւում է Լոնդոնի ICE բորսայի տվյալներից:

Աճուրդի բացման ժամանակ եվրոպական խոշորագույն TTF հանգույցի ինդեքսով ամենամոտ մայիսյան ֆյուչերսների արժեքը կազմել է 1027 դոլար, ինչը դարձել է առեւտրային շրջանի նվազագույն ցուցանիշը: Աճ է գրանցվել ողջ առեւտրային շրջանի ընթացքում, առավելագույն արժեքը կազմել է 1120 դոլար:

Ձմռան վերջին–գարնան սկզբին գազի գները սկսեցին կտրուկ աճել, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագիր ստորագրեց, որով ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում։

Մարտի սկզբին գազի գինը ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի հետ կապված մտավախությունների պատճառով 4 օր շարունակ թարմացնում էր պատմական առավելագույն ցուցանիշը, որից հետո ամսվա կեսերին ավելի քան եռակի նվազեց։ 1000 խմ–ի դիմաց 3892 դոլար գնային ռեկորդ սահմանվեց մարտի 7-ին։

Փորձագետները գների նման աճը պայմանավորում էին մի քանի գործոնով` Ասիայում հեղուկ գազի բարձր պահանջարկ, հիմնական մատակարարների կողմից սահմանափակ առաջարկ և տևական սառը ձմեռից ու տաք ամառից հետո եվրոպական ստորգետնյա պահեստարանների հագեցվածության ցածր մակարդակ։ Նման կայուն բարձր գներ Եվրոպայում չի եղել գազի բաշխման կենտրոնների գործունեության ողջ պատմության ընթացքում` սկսած 1996 թվականից։