կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 15:39
Հասարակություն

Կանաչեղենի շուկայում գներն աճում են ժամ առ ժամ. համեմը թանկացել է 100-150 տոկոսով

Կանաչեղենի շուկայում գներն աճում են ժամ առ ժամ. համեմը թանկացել է 100-150 տոկոսով

Զատկին ընդառաջ` սպառողական շուկայում գների որոշակի փոփոխություն է նկատվում:  «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր լրագրողներին ասաց, որ ուրախալի է այն փաստը, որ ձվի շուկայում թանկացում չի գրանցվել, ավելին` այսօր 2 դրամով էժանացել են որոշները: Չկնեղենը նույնպես չի թանկացել, անցած տարվա համեմատ, ավելի է էժանացել, քանի որ արտահանումը պակասել է:

Ըստ նրա` ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրերին փողոցներում ազատ վաճառվում է նաև սիգ, որն այս սեզոնին արգելվում է որսալ: «Պատկան մարմինները հանգիստ տեսնում են այս փաստն ու անցնում դրա կողքով»,- նշեց Չիլինգարյանը:

Այս ամենի փոխարեն, ըստ նրա, կանաչեղենն է թանկացել, ինչը կապված է նաև եղանակային պայմանների հետ:

«Դաշտերում ցուրտ է, անձրև, մարդիկ էլ թանկ են իրենց կանաչին վաճառում: Կանաչեղենի շուկայում 50-60 տոկոս թանկացում է նկատվել, ավելին` համեմը 100-150 տոկոս է թանկացել, էլ չասեմ` մանդակն ու սիբեխը»,- ասաց Չիլինգարյանը:

Ըստ նրա` մարդիկ, սակայն, Զատիկը տոնում են որպես հերթական տոն` չխորանալով դրա իմաստի մեջ: «Գիտեն, որ Զատկի սեղանի համար անհրաժեշտ է ձու, կանաչի, փլավ: Առնում-սարքում են, բայց թե որն ինչի համար է արվում, չեն էլ խորանում»,- նշեց Չիլինգարյանը: