Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայում գազի հազար խորանարդ մետրի գինը հասել է 1450 դոլարի, այս պահին այն գերազանցել է 1500 դոլարը, վկայում են ICE Futures բորսայի տվյալները։ Երեկ՝ փետրվարի 23-ին, աճուրդների ավարտից հետո գինը 1000 խմ-ի դիմաց 1041 դոլար էր կազմում, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Փետրվարի 17-ին եվրոպական գազի ստորգետնյա պահեստները (UGS) օգտագործեցին 2021 թվականի ամռանն այնտեղ մղված ծավալի 95.3 տոկոսը։ Արդյունքում, Եվրոպայում UGS-ի օբյեկտներում պահուստների 5 տոկոսից պակաս մնաց: Ռուսական գազի մատակարարումները եվրոպական երկրներ սկսել են նվազել 2021 թվականի կեսերից, իսկ 2022 թվականի սկզբից անկումն արագացել է:
Գերմանիան կասեցրել է ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ դրա պատճառով Եվրոպան 1000 խմ-ի համար պետք է 2000 եվրո վճարի։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ամբողջությամբ փակել գազատարը: