Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը Նոր նորքում գտնվող նրա հուշարձանի մոտ երդում տվեցին ՀՅԴ մի խումբ նորագիրներ՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գևորգ Ղազելյանը նշեց՝ բոլորս այսօր ներկա ենք մեր երդումը տալու, որպեսզի Դաշնակցության դրոշի ներքո ծառայենք ազգին և հայրենիքին։
«Ինչպես գիտեք, այսօր մեր ազգը ամենաշատը կարիք ունի մեզ նման երիտասարդների։ Միասնությունը շատ կարևոր է, որ ապացուցենք թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներին, որ մենք կանք, Արցախի կողքին ենք և ոչ մի դեպքում Արցախը չենք թողնելու թշնամու ձեռքի տակ»,-ասաց Գևորգ Ղազելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․