կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 21:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դաշնակցության դրոշի առաջ ճոճված սրերը փշրվել են, այրել փորձողները՝ մնացել անգերեզման․ Գերասիմ Վարդանյան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այսօր այցելել են Արարատի մարզ, եղել մարզի տարբեր բնակավայրերում եւ մարզային քարոզարշավն ամփոփել Արատաշատում՝ բազմաթիվ բնակիչների մասնակցությամբ։ Դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ՀՅԴ Արտաշատի «Դուման» Կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գերասիմ Վարդանյանը։ Ելույթը ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ 

Ողջո՛ւյն, հարգելի՛ հայրենակիցներ, ողջո՛ւյն, Արարատի մարզի սիրելի՛ համաքաղաքացիներ , մենք և դուք այսօր հավաքվել ենք  մարզկենտրոնի այս հրապարակում, որպեսզի  ցույց տանք, թե ինչպես է Արտաշատը   դիմավորում և ողջունում  «Հայաստան» դաշինքին և նրա առաջնորդներին:

Մենք և դուք, մեր այստեղ գտնվելով,  եկել ենք փաստելու, որ եկել է ժամանակը մեր միջի տականքին` մեր հասարակության միջի սողացող տեսակին, մեզ մեր ընկերների, բարեկամների հետ թշնամի դարձնողներին, մեր եղբայրներին գերության հանձնողներին, հայրենիքի  համար կյանքը տվող զինվորի աճյունները  տոպրակներում պահողներին ու դրանց բոլոր հետևանքներին մնացել է հինգ օր:  Հի՛նգ օր,  և մենք ձեզ խոստանում ենք՝ ծնկի եկած հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու,  գլխիկոր հայ զինվորը գլուխը բարձր է պահելու, մեր սահմանները պաշտպանված են լինելու, և գերության մեջ անտերության մատնված մեր եղբայրները զգալու են իրենց թիկունքում պետության աջակցությունը: Հի՛նգ օր, և փնթի թրաշով գարշելի տեսակը իր վերջն է ունենալու: Հի՛նգ օր, և «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ վստահություն և անվտանգություն է բերելու, և այդ հինգ օրվա տերը դո՛ւք եք՝ այստեղ կանգնած յուրաքանչյուրդ՝ ձեր վճռականությամբ, ձեր նվիրումով, որով որ պատրաստ եք ու պատրաստվում եք հայրենիքը դուրս բերել այս խորացող անդունդից: Մենք հիմա բոլորս միասին, իրար աչքերի մեջ նայելով, խոստանում ենք՝ այստեղից գնում ենք տուն, այս վերջին օրերը մեր ուժերի  գերլարումով օգտագործում ենք՝ մեր բոլոր այն բարեկամների, հարազատների, համագյուղացիների, ընկերներին, ովքեր որ դեռ մեր կողքին չեն, համոզելու խնդրելու, բացատրելու, որ հանուն մեր պետականության հանուն Արցախի և հայության կա մեկ ճանապարհ և այդ ճանապարը «Հայաստան»» դաշինքի ճանպարհն է:

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի օրը մեր պետականության թշնամին Սյունիքում հոխորտացել է, որ հունիսի 20 ին այրելու է այդ խորհրդանիշների պաշտպան կուսակցության դրոշը, ընդ որում չի խորշել ցույց տալ իր նեղվածությունը դաշնակցությունից թուրքիայի դրոշը այրելու համար:

Ես որպես դաշնակցական հայտարարում եմ, Դաշնակցության դրոշի դեմ ճոճված բոլոր սրերը խոնարհվել ու փշրվել են նրա զորության առաջ: Մեզ այրել փորձողները փոշիացել են գերեզմաններում կամ մնացել  անգերեզման: Հերթը հիմա մեր հայրենիքը կրակների մեջ այրող դավաճաններին է, որոնց քաղաքական անթաղ դիակ դառնալու հանգամանքն արդեն խեղդում է իր նեխահոտով ողջ հայությանը: Հունիսի 20 ին մենք կթաղենք այդ դիակը՝ մաքրելով մեր հայրենիքը նիկոլախտ կոչվող խոլերայից:

Մենք գնում ենք հաղթանակի հետևից, մենք բերելու ենք այդ հաղթանակը , մենք վերականգնելու ենք մեր բանակը , մեր տնտեսությունը, մենք մաքրելու ենք հայոց պատմության դասագրքերի էջերից նիկոլիզմի հետևանք հանդիսացող  այս խայտառակության դասերը: Մենք հանելու ենք մեր հայրենիքը անդունդից, և այդ անդունդը լցնելու ենք մեզ այդ անդունդի մեջ  կործանել փորձող դավաճաններով ու սրիկաներով, մեր պետականության թշնամիներով: Ի՞նչ է պետք անել այս ամենը իրականացնելու համար. Այս ամսի 20-ին գնում ենք ընտրատեղամաս, վերցնում ենք 24 համարի «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, դնում ենք ծրարի մեջ, և այն  քվեատուփի մեջ գցելով՝ դարձնում ենք զենք, դարձնում ենք կրակոց՝ մեր պետականության թշնամիների դեմ ուղղված:

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը և կեցցե՛ այն հաղթանակը, որ կերտելու ենք «Հայաստան» դաշինքի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում