կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 13:34
Աշխարհ

Ռուսաստանցի դպրոցականները պատմություն կուսումնասիրեն առաջին դասարանից

Ռուսաստանցի դպրոցականները պատմություն կուսումնասիրեն առաջին դասարանից

ՌԴ դպրոցներում պատմության ուսումնասիրությունը կսկսվի առաջին դասարանից. ասել է ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը։

«Մենք ամեն ինչ կանենք պատմական հիշողությունը պահպանելու համար, և ես որոշել եմ, որ պատմական կրթությունը դպրոցներում կսկսվի առաջին դասարանից»,- ասել է նա։

Ներկայումս դպրոցականներն այս առարկան սկսում են ուսումնասիրել հինգերորդ դասարանից։

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են օտարերկրյա որոշ երկրների կողմից պատմությունը վերաշարադրելու փորձերի մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան պարտավոր է ապահովել Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտության պահպանումը և դիմակայել կեղծարարության փորձերին։