|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գերմանիան և Մեծ Բրիտանիան կուսումնասիրեն սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիային` ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից և սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի ընտանիքից ու ընդունել նրա սպանության մեղքը:
Նա նաև ասել է, որ հավաստի ապացույցներ կան, որ Խաշուկջիի սպանությանը մասնակից է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, սակայն անհրաժեշտ է հետագա հետաքննության անցկացում: Զեկույցում կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել արքայազնի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Washington Post –ի մեկնաբան Խաշուկջին առանձնակի դաժանությամբ սպանվել էր Թուրքիայում անցյալ տարվա հոկտեմբերին: Հիմնական կասկածյալն է սաուդյան թագաժառանգ արքայազնը, որի հետ լրագրողը տարաձայնություններ է ունեցել: