Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շախմատը պարտադիր առարկա կլինի նաեւ Արցախի դպրոցներում։
Ծրագիրն արդեն սկսվել է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում. իմաստուն խաղին ծանոթանալու հնարավորություն է ստեղծվել դպրոցի երկրորդ դասարանների 160 աշակերտների համար, ովքեր շախմատ են անցնում շաբաթական երկու անգամ։ Դասարաններն ապահովված են համապատասխան գույքով, որը տրամադրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, իսկ աշակերտներին բաժանվել են ֆեդերացիայի պատկերազարդ դասագիրքը եւ աշխատանքային տետրը։
Շախմատն Արցախի բոլոր դպրոցներում պարտադիր առարկա կլինի հաջորդ ուսումնական տարվանից, իսկ մինչ այդ, ինչպես Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում նշել է Հայաստանում անցկացված վերապատրաստման դասընթացների միակ արցախցի մարզիչ Արթուր Բաբայանը, պետք է լուրջ աշխատանք տարվի կադրերի պատրաստման ուղղությամբ: