Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խոսել է Անսատաս Միկոյանի արձանի տեղադրման մասին: Նա նախ ասաց, որ ինքը մանուկ ժամանակ տեսել է Անաստաս Միկոյանին: «Դպրոցական տարիքում մեզ տարան, ինքը օդանավով պիտի գար, ու նա եկավ ու չմոտեցավ մեզ՝ անվտանգությունից ելնելով, ու մանկական վիրավորվածության զգացում ունեմ վեցերորդ դասարանից մինչև հիմա»,- ասաց նախարարը:
Սակայն, այնուամենայնիվ, զերծ մնաց Միկոյանի կերպարի վերաբերյալ գնահատական հնչեցնելուց: «Մի քանի ամիս առաջ ասել եմ գլխավոր ճարտարապետին, կարծում եմ՝ ինքն այդպես էլ կանի, որովհետև նախատեսվում էր դնել բուլվարի մեջտեղը, ես ասել եմ, որ դա, ըստ էության, գերեզմանից քոփի արված հուշարձան է, լավ կլինի՝ ոչ թե դրվի մեջտեղում, այլ շենքի պատի տակ»,- ասաց Սարգսյանը:
Նախարարի խոսքով` Երևանում այսօր թիվ մեկ խնդիրը Միկոյանի արձանը դնելն չէ, ամեն դեպքում` Միկոյանին միայն բացասական երանգով չի կարելի ընկալել, քանի որ նա միայն «նեգատիվ» մարդ չէր, այլ մարդ, ով իր կենսագրության մեջ ունեցել է երկու կողմ՝ դրական և բացասական:
Հարցին` արժե՞ դնել այդ արձանը, եթե հանրությունը դրան բացասաբար է վերաբերվում, նա պատասխանեց, որ ծանոթ չէ այդ արձագանքներին, ընդհակառակը` տեսել է բազմաթիվ լուրջ, կենսափորձ ունեցող մարդկանց, ովքեր պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Նարեկ Սարգսյանը կարծում է, որ այստեղ սերունդների խնդիր կա:
«Իմ անձնական կարծիքն ասեմ՝ ես լինեի, մի քիչ կսպասեի: Այսօր մենք այնքան խնդիրներ ունենք մեր երկրում՝ վստահության, մարդկանց հետ հարաբերվելու, դրական մեսիջներ տալու, և այս տեսակ խնդիրները, որ շատ կարևոր հարց չեն լուծում...»,- ասաց նա:
Հարցին՝ կուզե՞ր հանդիպել Միկոյանին, նա արձագանքեց. «Միկոյանի՞ն, ինչո՞ւ պիտի ուզենամ»: