Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Թուրքիան շարունակում է իր հերքողական քաղաքականությունը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Թուրքիայի դասագրքերում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող պատմություններ:
Ըստ «Ակօս»-ի՝ պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես հայերի ձեռքով թուրքերի նկատմամբ իրագործված գործողություն:
Թուրքիայում հայատյացություն սերմանելու դասընթացներն սկսվում են 8-րդ դասարանից և «կատարելության» հասցվում «Պայքար հայերի դեմ» և Աթաթուրքիզմ դասերի ընթացքում:
Գրքում հայերը ներկայացվում են որպես դավաճան, ինչպես նաև պատմվում է, թե իբր Օսմանյան կայսրությունը չի խոչընդոտել հայերի լեզվին, կրոնին և մշակույթին: Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանությունը դրդողներին, որը թուրքերը որակել են «գաղթ», ապա դրանք եղել են ռուսերն ու անգլիացիները:
Պատմվում է, թե հայերը, ովքեր «գաղթեցին» դեպի Այնթապ, Մարաշ և Ուրֆա, ֆրանսիացիների կողմից զինվելով եւ նրանց թույլտվությամբ, բռնություն կիրառեցին տեղի բնակչության նկատմամբ:
Թուրքերը այնքան են թռիչք տվել իրենց երևակայությանը, որ գրքում այսպիսի տողեր են հայտնվել. «Եվ թուրքերի հերոսական դիմադրությունից հետո թշնամին հանձնվեց»:
Ուղեղների լվացման երկամյա գործընթացից հետո` 10-րդ դասարանում, նույն աշակերտներին սպասվում է պատմության «ավելի խորացված» տարբերակը:
Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցություն և Հնչակյան կուսակցություններին, թուրքերը դրանք ներկայացրել են որպես ահաբեկչական կազմակերպություններ, որոնք իբր փակվել են Օսմանյան կասյրության կողմից՝ «հնարավոր գործողությունները կանխելու նպատակով»:
Ըստ 10-րդ դասարանցիների դասագրքի՝ Հայոց ցեղասպանության օրը՝ ապրիլի 24-ը, ոչ թե Պոլսի հայ մտավորականներին զանգվածային ջարդի ենթարկելու օրն է, այլ թուրքերի նկատմամբ «ցեղասպանություն» իրագործող պարագլուխների, որոնց թիվը հասնում է 2345-ի:
«Ապրիլի 24»-ը, որ ամեն տարի ԱՄՆ խորհրդարանում օրակարգում է, ահա այս օրն է խորհրդանշում»,- այսպես են մեկնաբանում նոր սերնդի ուղեղները լվացողները: