կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 19:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գալիս են մարդիկ, որոնք նախկինում չեն մասնակցել հանրահավաքի․ Արթուր Վանեցյան

Ես չեմ ասում, որ ունեմ շքեղ տուն, շքեղ մեքենա, բայց ունեմ մի կյանք, որի կանոններով ապրում եմ, և գալ, գիշերել հրապարակում, բարդ է, բայց պետք է հասկանանք, որ իրականում հայ ազգի և Արցախի Հանրապետության լինել-չլինելու հարցն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե իրապես չկարողացանք կանգնեցնել այս պարտությունների չընդհատվող անիվը, մենք կորցնելու ենք մեր երկիրը»,-վստահ է նա։

Ըստ Վանեցյանի՝ եղավ անսպասելին․ նա չէր սպասում, որ այդքան մարդ կգա Ազատության հրապարակ, որտեղ ինքը անժամկետ նստացույց է սկսել, և կհետաքրքրվի՝ ինչ է լինելու։

«Բոլորը պատրաստ են պայքարի մինչև վերջ։ Բոլորը գալիս են և ասում՝ խոստացեք, որ այս անգամ մինչև վերջ գնալու ենք պայքարի, չենք գնալու, մինչև չազատվենք այս չարիքի իշխանությունից։ Հոսքը շատ մեծ է՝ գալիս են մարդիկ, որոնք երբևիցե չեն մասնակցել որևէ հանրահավաքի, գալիս են մարդիկ, որոնք որևէ կուսակցության անդամ չեն, գալիս են շատ հաջողակ մարդիկ, գալիս են մարդիկ, որոնք սոցիալական ծանր վիճակում են, և բոլորի ակնկալիքը մեկն է՝ վերջ տալ այս քաոսին և մեր երկիրը բերել նորմալ ուղու»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․