կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 19:42
Քաղաքական

«Հայէկոնոմբանկի» աշխատողներին թույլ չեն տվել աշխատանքից հետո տուն գնալ՝ ստիպելով մասնակցել հանրահավաքի

«Հայէկոնոմբանկի» աշխատողներին թույլ չեն տվել աշխատանքից հետո տուն գնալ՝ ստիպելով մասնակցել հանրահավաքի

NEWS.am-ի խմբագրությունն այսօր օրվա ընթացքում ահազանգեր է ստացել , որ «Հայէկոնոմբանկի» աշխատողներին թույլ չեն տվել աշխատանքից հետո տուն գնալ եւ ստիպել են մասնակցել Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագրի» հրավիրած հանրահավաքին։

Մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկն ասաց, որ իրենց ղեկավարությունից ասել են՝ եթե շուտ դուրս գաք, գործից հանելու ենք:

Մենք փորձեցիք կապ հաստատել բանկի հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։