կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-14 17:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք այլևս հայրենիք չունենք կորցնելու․ Արծվիկ Մինասյան

Հունիսի 20-ից հետո շարունակվելու են բոլոր լավ գործերը մեր շրջանի համար, ու ոչ միայն մեր շրջանի, այլև հանրապետության համար լինելու է վերածննդի ժամանակաշրջան՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Քարակերտում՝ ընտրողների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ հունիսի 20-ը վճռական օր է բոլորիս համար՝ մեր երկրի ապագայի ընտրության օրն է։

«Եվ ես համոզված եմ, որ Բաղրամյանը՝ իր 15 բնակավայրերով, իրենց վճռական խոսքն ու քվեն են տալու «Հայաստան» դաշինքին, որովհետև մենք այլևս հայրենիք չունենք կորցնելու»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․