կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 09:31
Քաղաքական

Բարի լույս Ազատության հրապարակից. Արթուր Վանեցյանը լուսանկարներ է հրապարակել

Բարի լույս Ազատության հրապարակից. Արթուր Վանեցյանը լուսանկարներ է հրապարակել

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան  իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Բարի լույս Ազատության հրապարակից»։

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից տեսաուղերձով դիմել էր հանրությանը՝ կոչ անելով դուրս գալ պայքարի՝ հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության։

Հիշեցենք նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցությունը նաև հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է՝ արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։