Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ազատության հրապարակում երեկվանից նստացույց է հայտարարել «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։ Այսօրվանից հրապարակում հավաքվում են նաև տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ, որոնց պահանջը նույնն է՝ հեռացնել ներկա իշխանությանը։ Լրագրողների հարցին՝ կմիանա՞ արդյոք ինքը մեկնարկած շարժմանը, Սերոբ Գասպարյանը պատասխանեց՝ պատրաստ եմ միանալ ցանկացածին, ով վստահություն կառաջացնի։
Բազմաթիվ սխրանքներ գործած «Սև հովազ»-ի հրամանատարի եղբայրը նշեց, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներից շատերին է նմանեցնում գորշ գայլերի ներկայացուցիչներին, ըստ այդմ, պատրաստ է պայքարել նրանց դեմ այնպես, ինչպես՝ 90- ականներին։
«Աստվածաշնչից օրինակներ բերելով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է մարդկանց խաբել։ Նա սատանա է, և ես, որպես Աստծո որդի, իմ վրա վերցրել եմ խաչը՝ նրան դուրս քշել Հայաստան երկրից»,-շեշտեց Սերոբ Գասպարյանը՝ ավելացնելով, որ իր եղբոր, եղբորորդու և 44-օրյայի մյուս զոհերի պատասխանատուն Փաշինյանն է։