Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը զինված անձանց ուղեկցությամբ ներխուժեց եկեղեցի։ Նույնիսկ հոգեւոր հայրը չցանկացավ նրան բարեւել: Եկեղեցի մտել ես զենքով, զինված մարդկանց ուղեկցությամբ, ումի՞ց ես պաշտպանվում, Աստծո՞ւց. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ կառավարության շենքի առջև ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ։
«Աստված քո դատաստանը վերեւում արդեն կայացրել է, ա՛յ տղա։ Եկեղեցում Աստծո՞ւց ես պաշտպանվում, Աստծո տուն զենքո՞վ ես մտնում, ի՞նչ է, այն աշխարհ է՞լ ես զինված մարդկանց ուղեկցությամբ գնալու։ Ամո՛թ է, էտ դարձիր»,- նշեց նա։
Վարդանյանը շեշտեց՝ հրապարակում կանգնած բոլոր քաղաքացիները վճռական են, տեր են կանգնելու իրենց հայրենիքին։
«Ես տեր եմ կանգնելու, ես թույլ չեմ տալու պղծել մեր զոհերի հիշատակը։ Մեր պայքարը արդար է, ազնիվ է, հանուն հայրենիքի է, հանուն գերության մեջ գտնվող մեր եղբայրների է, հանուն Եռաբլուրում պառկած մեր եղբայրների է, հանուն մեր երեխաների է, հանուն հայ ժողովրդի պատմության է, այն պատմության, որ վաղը գրվելու է, որ պետք է գրվեր փառքով եւ հաղթանակներով, ոչ թե պարտությամբ եւ սողալով։ Մենք հաղթելու ենք, կերտելու ենք մեր երազած հայրենիքը»,- ընդգծեց ՀՅԴ անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում: